Փաշինյանը շանս ունի առանց ծայրահեղ լուծումների՝ ապաստան խնդրելու, գնալ քաղաքական լուծման

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ Փաշինյանը դեռ քաղաքական լուծումների գնալու հնարավորություն ունի։ «Փաշինյանը պետք է որոշի՝ ինքը երկրից գնալո՞ւ է, թե չէ։ Նա շանս ունի առանց ծայրահեղ լուծումների՝ ապաստան խնդրելու, գնալ քաղաքական լուծման», - այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Մարուքյանը։ 

Մարուքյանը կարծում է՝ իշխանություններն ուզում են արտահերթ ընտրություն անել։ «Իշխանությունների՝ արտահերթ ընտրություն անելու քաղաքական կամքը տեսել եմ վարչապետի հետ հանդիպման ժամանակ»։ 

Լրագրողների դիտարկմանը, թե իշխանությունները կարծես ցանկություն ունեն ընտրությունների գնալ աշնանը, Մարուքյանն այսպես արձագանքեց․ - «Մեր վերջնաժամկետը հունիսի 1-ն է․ ուզո՞ւմ են նոր օրենսգրքով անել ընտրությունը, թող անեն։ Ճտերն աշնանն են հաշվում։ Չգիտենք՝ աշնանը ՀՀ-ում, Արցախում ու տարածաշրջանում ինչ է լինելու»։

Ընտրությունների մասին խոսակցությանը հաջորդեցին նաև օրերս Ալիևի արած արտահայտությունների մասին հարցերը, ինչին ի պատասխան Մարուքյանը նշեց, որ Ալիևը Սյունիքի մարզ ներդրողների է հրավիրում, ասում է՝ դա մեր պատմական տարածքն է, իսկ մեր իշխանություններից որևէ մեկն այդ մարդու հայտարարություններին չի պատասխանում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ