Երևանի Դավիթ Բեկ փողոցում բախվել է 3 ավտոմեքենա. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 21:41-ին, «911» ծառայությունը հաղորդում է ստացել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում՝ արագաչափի մոտակայքում (շինանյութի խանութի մոտ), տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, ավտոմեքենայից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶել» (վարորդը՝ Բ. Մ., 1945 թ.), «Opel Zafira» (տվյալներ չի հաջողվել պարզել) և «Volkswagen Passat» (վարորդ՝ Ս. Ա., 1986 թ.) մակնիշերի ավտոմեքենաները:

Մինչև փրկարարների ժամանելը, «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ՝ բուժզննման:

Փրկարարները հոսանքազրկել են «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենան: