Վարդենյաց լեռնանցքը փակ է, մի շարք ավտոճանապարհներ՝ դժվարանցանելի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին` ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: 

Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում, Արագած գյուղում, Երևան-Սևան, Վայք-Ջերմուկ, Սոթք-Քարվաճառ,  Սարավան-«Զանգեր», Սիսիան -«Զանգեր» և Սևանի թերակղզուց Դիլիջանի թունել տանող ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: 

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով: 

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է  միայն մարդատար ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն`  ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: