Նոր ռեկորդ․ Պուտինի ամենամյա ասուլիսին հավատարմագրվել է 1702 լրատվամիջոց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մամուլի ասուլիսին 2018 թվականին հավատարմագրվել է ռեկորդային թվով լրատվամիջոց՝ 1702 լրատվամիջոցի ներկայացուցիչ: Այս տարի լրատվամիջոցների թիվը 100-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ 2017 թվականին Պուտինի ասուլիսին ներկա էր 1640 լրագրող։ 2017 թվականին այդ թիվը ևս ռեկորդային էր համարվել:

Ասուլիսը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին, մայրաքաղաքի միջազգային առևտրի կենտրոնում: