Շմոլ գազից թունավորման դեպք Ստեփանակերտում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

հասարակական

Մարտի 16-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ–ից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 16:00-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակչուհի, 1988թ. ծնված Ք. Մ.-ն:

Մեկնած տեղամասային տեսուչը պարզել է, որ Ք. Մ.-ն թունավորվել է նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում, իրենց բնակարանի խոհանոցում տեղադրված գազօջախից արտանետված շմոլ գազից:
Ստուգմամբ զբաղվում ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ոստիկանությունը:

--0--ԿԿ