Զենքի բիզնեսով զբաղվող Դավիթ Գալստյանի ընկերության տնօրենը կմնա կալանքի տակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

նկար

Զենքի բիզնեսով զբաղվող Դավիթ Գալստյանի («Պատրոն Դավիթ») գործով անցնող նրա ընկերության տնօրեն Արմեն Բաղդասարյանը կմնա կալանքի տակ։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնել է վերջինիս պաշտպան Արմեն Հարությունյանը։

Ըստ պաշտպանի՝ իրենք միջնորդություն էին ներկայացրել դատարան ազատության հետ չկապվող այլ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, սակայն դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, մերժել է միջնորդությունը։ Մարտի 24-ին էլ նույն միջնորդությունը քննարկվելու է նաեւ Դավիթ Գալստյանի վերաբերյալ։

Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու կասկածանքով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ էր բերման ենթարկվել զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը: ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և քննվող քրեական գործով Գալստյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման համար:

--00—ԼՄ