Տեր-Պետրոսյանը խանդում է Փաշինյանին, որ ինքը չէ միակն ու «փրկիչն ազգի»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը հիշում է՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 1996-ին պարտվեց այն ժամանակ ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին, բայց երկու տարի անց փախավ իրողությունից, որովհետև հասկացել էր՝ ժողովրդի մեջ հենարան չունի:

24News-ի հետ զրույցում իմքայլականը հարց է բարձրացնում՝ 2013-ին առաջին նախագահի կողքին 1990-ականներից քանի՞ մարդ էր մնացել: Ըստ Աղազարյանի՝ բոլորը լքել էին, 2-րդ, 3-րդ էշելոնի մարդիկ էին միայն:

Աղազարյանը վստահեցնում է՝ Տեր-Պետրոսյանն իրենից այն կողմ ոչինչ ու որևէ մեկին չի տեսնում: «Իրեն թվում է՝ միակն է, որ կարող է գտնել բոլոր հարցերի պատասխանը, ու նրա մոտ Փաշինյանի նկատմամբ խանդի զգացում կա, որ ինքը չէ միակն ու «փրկիչը ազգի»,,- ասում է պատգամավորն ու անկեղծանում՝ Լևոն Տեր-Պետրոսյանից նման հոդված չէր սպասում:

Մանրամասները՝ տեսանյութում։