Մանրամասներ` սպանությունից. սպանություն կատարողի եղբայրը նույն օրը մահացել էր ավտովթարից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News   

․

Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի  1-ին կետի (սպանություն,  2 կամ ավել անձանց սպանության փորձ) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում նշանակվելու են մի շարք փորձաքննություններ՝  այդ թվում՝ դատահոգեբուժական, տեղեկացնում է shamshyan.com–ը:

Սպանության և սպանության փորձի կասկածանքով ձերբակալված, Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակիչ, 34-ամյա Հրաչյա Թամոյանը ենթարկվելու է դատահոգեբուժական փորձաքննության՝ պարզելու համար, թե հանցագործությունը կատարելու ժամանակ ինչ վիճակում է նա եղել: 

Սպանությունից առաջ Հ. Թամոյանի եղբայրը ողբերգական ավտովթարի զոհ էր դարձել, երբ սպանվածը իր ավտոմեքենայով  նրա եղբորն ու հորը՝ Արտուշ Թամոյանին  տեղափոխում էր Երևան, քանի որ եղբայրը, ով վերջին պատերազմի ժամանակ վիրավորում էր ստացել, պետք է պրոթեզավորման նպատակով լիներ հիվանդանոցում և ավտովթարից հետո հայրը ՝ Ա. Թամոյանը նույնպես տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն փետրվարի 25-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում հայրը մահանում է ու Հ. Թամոյանը եղբոր և հոր մահվան մեջ կասկածել է տաքսու ավտոմեքենայի վարորդին ու արդեն սպանության օրը նա կատարել է այդ արարքը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

--00--ԱՀ