Արցախի ընդդիմադիրները մտածում են իշխանությունների դեմ կոշտ պայքարի մասին․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

․

«Ժողովուրդ» օրաթերթիը գրում է. «Արցախում թեեւ փողոցային պայքար չի ընթանում, բայց լարվածությունը չի թուլանում։ Արցախի ընդդիմադիրները նույնպես մտածում են իշխանությունների դեմ կոշտ պայքարի միջոցների գնալու եւ սինխրոնիզացված պայքար տանելու մասին՝ Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան տանդեմի դեմ։

Իրենք՝ Արցախում, Հայրենիքի փրկության շարժումը՝ Հայաստանում։ Որոշ տեղեկությունների համաձայն, առաջիկայում Արցախից Հայաստան մի խումբ գործիչներ են ժամանելու եւ հանդիպելու են Շարժման ղեկավարների հետ, որպեսզի քննարկեն ապագա պլաններն ու համատեղ գործողությունների ծրագիրը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00--ԱՀ