ԱԱԾ պաշտոնական կայքը թարմացվել է․ կա նաև կոռուպցիայի դեմ պայքարի բաժին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Ազգային Անվտանգության ծառայությունը այսուհետև ներկայանալու է ձևափոխված  կայքով՝ www.sns.am: ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, ԱԱԾ գնդապետ Արմեն Քինակցյանը կայքը լրագրողներին ներկայացնելիս ասել է, որ, ըստ կառույցի գործունեության ոլորտների, կայքն ունի առանձին խորագրեր՝ հետախուզություն, հակահետախուզություն, հակահաբեկչություն։ Ավելին՝ կայքում իշխանափոխությունից հետո՝ տնտեսական անվտանգության ապահովում և կոռուպցիայի դեմ պայքար բաժիններ են ավելացել։

«Երկրի ղեկավարը հայտարարեց, որ մեր ծառայությունը պետք է զբաղվի այդ ոլորտով, և մենք դա պատվով ենք կատարում», - ասել է Քինակցյանը։

ԱԱԾ նոր կայքում կա նաև թեժ գծի հեռախոսահամար՝ 1-91, որին մարդիկ կարող են զանգել ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների դեպքում։