Արցախում ընդհանուր առմամբ ականազերծվել է 1690 հա տարածք, 525 կմ ճանապարհ․ ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

նկար
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման վաշտի անձնակազմը շարունակում է Արցախում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները։

Ըստ գերատեսչության՝ նախօրեին Մարտակերտի շրջանում ռուս սակրավորները վնասազերծել են 12 հազար 152 մմ բեկորային-ֆուգասային հրետանային արկեր։

նկար

2020-ի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է 1690 հա տարածք, 525 կմ ճանապարհ, 1613 շինություն, այդ թվում՝ 30 սոցիալապես կարևոր օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 հազար 237 պայթուցիկ առարկա: Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չաշխատող զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում են «Բալիջա» հատուկ սարքավորված զինափորձարանում։

նկար
ՌԴ ՊՆ-ն նաև հիշեցնում է, որ Ռուսաստանի նախագահի՝ 2020-ի նոյեմբերի 10-ի հրամանագրով ԼՂ-ում տեղակայվել է ռուս խաղաղապահների զորակազմը, որի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

--00—ԼՄ