Լևոն Պաչաջյանը նշանակվել է Եվրոպայում ՀՖՖ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News    

Պաչաջյան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը նշանակվել է Եվրոպայում ՀՖՖ դեսպան:  

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Այդ նշանակումից հետո ՀՖՖ պաշտոնական կայքը զրուցել է Պաչաջյանի հետ.  «Ինձ համար մեծ պատիվ է Եվրոպայում ՀՖՖ դեսպան նշանակվելը։ Հպարտ եմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից նման առաջարկ է եղել: Ես այն ընդունեցի շատ մեծ ոգևորությամբ։ Ուրախությամբ և հսկայական պատասխանատվությամբ եմ մոտենում այս գործին։ Կաշխատեմ իմ համեստ ներդրումն ունենալ հայկական ֆուտբոլում նոր անուններ բացահայտելու և հետագա զարգացում ապահովելու մեջ»: 

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, անդրադառնալով Լևոն Պաչաջյանի նշանակմանը, ասել է. «Մշտապես նշել ենք, որ կարևորում ենք Հայաստանի ազգային հավաքականում մեծ դերակատարում ունեցած ֆուտբոլիստների ներգրավվածությունը հայկական ֆուտբոլում կատարվող գործընթացներին: Լևոն Պաչաջյանը ոչ շատ վաղ անցյալի մեր հայտնի և սիրված ֆուտբոլիստներից է, ով արդեն երկար տարիներ է՝ հանդես է գալիս Շվեդիայում, լավ ծանոթ է եվրոպական ֆուտբոլին: Վստահ եմ, որ Պաչաջյանի փորձը, գիտելիքները և խանդավառությունը կօգնեն նրան պատվով իրականացնել իր կողմից ստանձնած պարտականությունները»:

  --00—ՄՀ