Արամ Վարդևանյանն արձագանքել է վարչապետի աշխատակազմի՝ ԳՇ պետի մասով հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

նկար

Փաստաբան Արամ Վարդևանյանն արձագանքել է վարչապետի աշխատակազմի տարածած հայտարարությանը, գրում է.

«Կառավարության իրավունքների և Սահմանադրության խախտման մասնագետներին պարզապես փոխանցեք, որ ի տարբերություն Սահմանադրության 139 և 133-րդ հոդվածների, գոյություն ունի Սահմանադրական կարգի ՀԻՄՈՒՆՔ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔ հանդիսացող 3-րդ հոդվածը, որը երաշխավորում է ԻՐԱՎՈՒՆՔԻ, ոչ թե ընթացակարգի, ոչ թե անիմաստ հայտարարությունների, այլ հենց ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ։ Երաշխավորելով ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ապահովվում է նման դեպքերում Սահմանադրությամբ երաշխավորված արդար դատաքննության իրավունքի ԱՆՄԻՋԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ։

Տվյալ դեպքում Դուք ոչ միայն խախտել էիք Սահմանադրությունը, այլ նաև ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ, Վարչական դատարանը որը Ձեր տերմիններով ասած չեք «վերցրել»  արձանագրեց Ձեր ԱԿՆՀԱՅՏ խախտումը և ԻՐԱՎՈՒՆՔԻ վերականգնումը՝ անհապաղ կատարման ենթակա, բողոքարկման ոչ ենթակա հայցի ապահովման միջոցով։

Հետևաբար պարզապես երկար մտածեք, արդյոք հիմա էլ պատրաստվում եք այս դեպքով՝ Սահմանադրության 3-րդ հոդվա՞ծը փաստացի վերացնեք, դադարեցնեք իրավական համակարգում, թե՞՝ ո՛չ։

Հիշեք՝ այս տերմինները պատահական չեն ընտրված»։

--00—ԼՄ