Կապիտուլյանտները պետք է հեռանան, ժողովուրդը պետք է ընտրի պետականամետ կառավարություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

«Այսօր ցանկանում եմ մի ուղերձ հղել, ուղերձ հանուն վերջին 33 տարիներին Հայաստանի ինքնիշխանության համար զոհված հերոսների, հանուն թափված արյան, հանուն մեր հայրենիքի արցախյան հատվածի եւ Հայաստանի ապագայի համար: Բոլոր նրանք, որոնք համարում են, որ Արցախի կարգավիճակը լուծված է, լինեն Հայաստանի ներսում, թե Հայաստանից դուրս, պետք է հասկանան, որ Արցախը ավելի ճիշտ այն, ինչ մնացել է Արցախից, երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Ցավոք սրտի, հնարավոր չէր ողբերգությունը կանխել, բայց ես տեսնում եմ այդ ողբերգությունից հառնելու ճանապարհը»,- դատարանի շենքի դիմաց իր աջակիցների առջև ելույթ ունենալիս նշեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը::

«Կապիտուլյանտները պետք է հեռանան: Ժողովուրդը պետք է ընտրի պետականամետ կառավարություն, որն օր առաջ պետք է լծվի ՀՀ անվտանգության եւ մեր քաղաքացիների բարեկեցության բարձրացման գործին: Այլընտրանք չկա»- հայտարարեց նախկին նախագահը:

--0--ԿԿ