ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Վաշինգտոնը հավատարիմ է ՀՀ և Ադրբեջանի միջև հաշտության խրախուսմանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
«Թարմացման այս ժամանակը առիթ է՝ վերահաստատելու մեր համագործակցությունն ու նվիրվածությունը խաղաղությանը: Իմ վարչակազմը կաշխատի Ադրբեջանի հետ անվտանգության ընդհանուր և տարածաշրջանային հաշտեցման խնդիրները լուծելու համար», - նշել է Բայդենը Նովրուզի տոնի առթիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված իր նամակում:
Ամերիկացի նախագահը նշել է նաև, որ ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, հավատարիմ է կողմերին օգնելու հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և խաղաղ կարգավորման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցման խթանմանը։
--00—ՄՀ