10-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած 68-ամյա տղամարդը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով,  հայտնաբերել են դեկտեմբերի 13-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 10-ամյա աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարող անձին։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։ 

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 68-ամյա Յուրա Գ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, այնուհետև ստորագրությամբ ազատ է արձակվել։

Ծանուցում. ԵԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: