Արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը ՀՀ ներքին գործն է. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News    

ԱԳն

Մոսկվան Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Փաշինյանի որոշումը համարում է երկրի ներքին գործը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք արձանագրեցինք, որ կողմերը կարողացան համաձայնության հասնել ընտրության օրվա հարցում, հուսով ենք, որ նախընտրական շրջանը կանցնի կառուցողական մթնոլորտում՝ նպատակ ունենալով հասնել երկրաժամկետ արդյունքի»,- նշել է նա:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստան Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ֆեյսբուքյան իր էջում Փաշինյանը մասնավորապես գրել էր․ 

«Քիչ առաջ տեղի է ունեցավ իմ հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ:  

Հանդիպման ընթացքում արձանագրեցինք, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:

Հաշվի առնելով նաեւ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, «Իմ քայլը» խմբակցության հետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ իմ ունեցած քննարկումները՝ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստան Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:

 --00—ՄՀ