Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 10 ՃՏՊ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News    

․

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 17-18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 39 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, խարդախության` 6, անձնական ունեցվածքի գողության՝ 4, բնակարանային գողության, թմրամիջոցի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 3-ական, յուրացման կամ վատնման ու թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 2-ական, մահվան ելքով մարմնական վնասվածք պատճառելու, անձի առևանգման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, գրավառուին վնաս պատճառելու և կանխամտածված սնանկության հասցնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

--00--AH