ՈւԵՖԱ-ն Հայաստան-Ջեբրալթար խաղից հետո ՀՖՖ-ին տուգանել է 18․000 եվրոյով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն, Ջիբրալթարի հետ տնային խաղում երկրպագուների անկարգությունների պատճառով, տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, հայտնում են ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքից։ 

ՀՖՖ-ն պարտավորված է վճարել 18 հազար եվրո։

Հիշեցնենք` Հայաստան-Ջիբրալթար խաղում բախում էր տեղի ունեցել Red Eagles և FAF շարժման անդամների միջև՝ Red Eagles-ի սեկցիայում Ջիբրալթարի դրոշ հայտնվեու պատճառով։ Այս միջադեպից բացի, ջիբրալթարցի ֆուտբոլիստների ուղղությամբ շշեր էին նետվել տրիբունայից:

Լրագրողների հարցին ի պատասխան՝ օրեր առաջ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն ասել էր՝ «անգամ եթե 10․000 եվրո տուգանեն,դա ֆեդերացիյի համար մեծ ճոխություն է և մնք չենք կարող թույլ տալ, որ որոշ խմբեի կողմից կատարված խուլիգանությունը բերի ֆեդերացիային կանգնեցնի մեծ ծախսերի առջև»։