Հայաստանը կմնա առանց առաջին փոխվարչապետի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշում է ընդունել կրճատել առաջին փոխվարչապետի պաշտոնը՝ թողնելով միայն երկու փոխվարչապետի պորտֆել: Այդ մասին հայտնում են 24News-ի աղբյուրները՝ նշելով, որ այս որոշումն ընդունվել է վերջերս՝ հաշվի առնելով այդ պաշտոնի հակասահմանադրականությունը:

Ավելին, ըստ նույն աղբյուրի, արդեն որոշված է ԱԺ նոր նախագահի հարցը: Այդ պաշտոնը «Քաղաքացիական պայմանագրում» որոշել են հատկացնել հենց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանին, իսկ տեղակալներ նշանակել Լենա Նազարյանին ու Ալեն Սիմոնյանին: Դեռ չի լուծվել խորհրդարանական խմբակցության հարցը, քանի որ «կադրային առումով խնդիրներ կան»:

Ավելի վաղ գրել էինք, որ լուծարվելու է սփյուռքի նախարարությունը, իսկ ժամանակավոր պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը գնում է խորհրդարան: Սփյուռքի նախարարության փոխարեն ԱԳՆ-ին կից կոմիտե կստեղծվի։