Արմեն Գևորգյանին չկալանավորելու մասին որոշումը կքննարկվի գլխավոր դատախազությունում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Գլխավոր դատախազությունը դեռ չի ստացել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝  նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի կալանքի միջնորդությունը մերժելու  վերաբերյալ: Այդ մասին լրագրողէներին հայտնել է գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Դատարանի որոշումը ստանալուց հետո դատախազությունում կքննարկվի եւ պարզ կլինի՝ բողոքարկվելու է այն թե ոչ»,- ասաց  Արեւիկ խաչատրյանը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ՝ դեկտեմբերի 14-ին, մերժել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ:

Դեկտեմբերի 12–ին հայտնի դարձավ, որ նախկին պաշտոնյային նոր մեղադրանք է առաջադրվել։ Գեւորգյանը մասնավորապես  մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառաք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):

Ավելի վաղ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը: