ՔԿՀ-ի մոտից ոստիկանություն բերման ենթարկվածի մոտ ափիոն ու մարիխուանա է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

Մարտի 16-ին ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, «Հրազդան» ՔԿՀ ծառայողների հետ քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքից, թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, բերման ենթարկեցին Հրազդան քաղաքի Դուրյան փողոցի 68-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց երկու փաթեթ դեղնականաչավուն, յուրահատուկ հոտով բուսական զանգված և մեկ փաթեթ գորշ գույնի զանգված։
Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը թմրամիջոց է, պահում է իր օգտագործման համար:

Նշանակվել է փորձաքննություն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

--0--ԿԿ