Անդրանիկ Քոչարյանի՝ էթիկայի կանոնների խախտման առնչությամբ լրագրողը դիմել է ԱԺ նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

նկար

Լրագրող Անի Գևորգյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Անդրանիկ Քոչարյանի՝ «Եռաբլուր» այցելության, ինչպես նաև մարտի 16-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ պահանջելով լրագրողներին ճնշելու, խոչընդոտելու վերաբերյալ հարցերը բարձրաձայնել խորհրդարանում։

«Այսօր դիմել եմ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնների կոպիտ խախտման փաստը քննարկելու և դրա վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար սահմանված կարգով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գործընթաց սկսելու պահանջով:

Այս նախաձեռնությունը միտված է հետայսու բացառելու համանման վարքագծի դրսևորումներն ինչպես Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի, այնպես էլ մյուս պատգամավորների կողմից:

Երեկ էլ դիմել եմ նաև ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանին լրագրողներին ճնշելու, խոչընդոտելու վերաբերյալ հարցերը խորհրդարանում բարձրաձայնելու համար», - հայտարարել է լրագրողը։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս