Ջավախահայերը հանդիպել են Օսիպյանի հետ և դադարեցրել բողոքի ակցիան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր՝ դեկտեմբերի 15-ին, հանդիպել է Նինոծմինդա–Բավրա անցակետում՝ հայ-վրացական սահմանին, երեկ բողոքի ակցիա անցկացնող ջավախահայերի հետ։

Նա ցուցարարներին խոստացել է   կարգավորել խնդիրը մինչև երկուշաբթի, որից հետո նրանք դադարեցրել են բողոքի ակցիան։

Ջավախահայ երիտասարդներն անելանելի կացության մեջ են հայտնվում Ռուսաստանից տուն վերադառնալիս։ Երկքաղաքացիություն ունեցող մինչև 27 տարեկան երիտասարդները, որոնք ունեն հայկական անձնագիր, Ռուսաստանից վերադառնալիս Հայաստան մուտք գործելիս փաստի առաջ են կանգնում՝ պետք է զորակոչվեն հայկական բանակ կամ ազատազրկվեն 5 տարի ժամկետով։