«Հպարտ ենք մեր երկրների ամուր հարաբերությամբ»․ ԱՄՆ օրենսդիրները շնորհավորել են Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

ԱՄՆ կոնգրեսականներն ու սենատի անդամները շնորհավերել էն Հայաստանի իշխանությանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի Ձայն»-ը։ ԱՄՆ օրեսնդիրները ՀՀ իշխանությանն ուղղված նամակում նշել են, որ ապրիլից սկիզբ առան փոփոխություններ, որոնցով հայ ժողովուրդն իր աջակցությունը հայտնեց բաց ժողովրդավարությանը։

Կոնգրեսականները կոչ են արել իշխանությանը շարունակել ջանքերը քաղաքացիական հասարակության զարգացման և ժողովրդավարության ամրապնդման գործում։

«Ուզում ենք հավաստիացնել, որ կշարունակենք բացահայտել նոր հնարավորություններ՝ օգնելու Հայաստանին դիվերսիֆիկացնել տնտեսությունը, ամրապնդել առևտրային կապերը ԱՄՆ-ի նման երկրների հետ։ Մենք հպարտ ենք մեր երկրների միջև երկկողմ ամուր հարաբերություններով», - ասված է օիրենսդիրների նամակում։