«Տարահանում և տուժածներին 1-ին օգնություն»․ Գանձակի դպրոցում վարժանք է անցկացվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

նկար

Գանձակի թիվ 2 միջնակարգ դպրոցում անցկացվել է գործնական վարժանք «Տարահանում և տուժածներին առաջին օգնության ցուցաբերում» թեմայով։ Վարժանքին մասնակցել են ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության և Գավառի թիվ 31 ՀՓՋ ծառայողներ, ինչպես նաև վետերաններ:

Համաձայն սցենարի՝ հայտարարվել է օդային տագնապ, դպրոցի անձնակազմը և աշակերտներն անմիջապես տարահանվել և պատսպարվել են դպրոցի թաքստոցում։

նկար

Հետախուզության արդյունքում հայտնաբերվել են պայմանական 2 տուժածներ: Առաջին օգնության և փրկարարական խմբի կողմից նրանց ցուցաբերվել է համապատասխան օգնություն և փրկարարների ուղեկցությամբ տարահանվել են անվտանգ տարածք։

Ըստ պլանի՝ սահմանված ժամին հայտարարվել է ուսումնավարժության ավարտ, ամփոփվել են արդյունքները։ Ուսուցչական անձնակազմին տրվել են մասնագիտական խորհուրդներ:

նկար

--00—ԼՄ