Սամիա Հասան Սուլուհուն ստանձնեց Տանզանիայի նախագահի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News    

տանզանիա

Սամիա Հասան Սուլուհուն, որն զբաղեցնում Էր փոխնախագահի պաշտոնը, մարտի 19-ին երդում Է տվել որպես Տանզանայի՝ թվով վեցերորդ նախագահ՝ մարտի 17-ին պետության ղեկավար Ջոն Մագուֆուլիի մահվանից հետո: Այդ մասին հայտնել Է տանզանիական The Citizen թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հանդիսավոր արարողությունը տեղի Է ունեցել Տանզանիայի նախագահի պաշտոնական նստավայրում՝ երկրի խոշորագույն քաղաք Դար Էս Սալամում: Ինչպես նշում Է հրատարակությունը, Սուլուհուն դարձել Է աֆրիկյան այդ երկրում առաջին կինը պետության ղեկավարի պաշտոնում: Տանզանիայում գործող սահմանադրության համաձայն՝ նախագահի մահվան դեպքում փոխնախագահն ստանձնում Է պետության ղեկավարի պաշտոնը եւ այդ պաշտոնում Է գտնվում մինչեւ մանդատի գործողության ամբողջ ժամկետի լրանալը:

61-ամյա Սուլուհուի ներկայիս մանդատն ավարտվում Է 2025 թականի վերջին: Մագուֆուլին մահացել Է մատի լույս 17-ի գիշերը սրտի խնդիրների պատճառով Դար Էս Սալամի Մզենա հիվանդանոցում: Հրատարակությունը նշում Է, որ մարտի 20-ին կկայանա երկրում կառավարող Հեղափոխական կուսակցության ղեկավարության նիստը, որտեղ կընտրվի նոր փոխնախագահ:՛ Սամիա Հասան Սուլուհուն ծնվել Է Զանզիբար կղզում եւ մուսուլման Է:

Նա իր քաղաքական կարիերան սկսել Է 2000 թվականին, երբ ընտրվել Է խորհրդարանում: Այնուհետեւ Սուլուհուն զբաղեցրել Է մի շարք նախարարական պաշտոններ: 2015 թվականին Ջոն Մագուֆուլին նրան ընտրել Է որպես փոխնախագահ այն ժամանակ կայացած նախագահական ընտրություններում: Նա կրկին իր թեկնածությունը քվեարկության Է դրել 2020 թվականի հոկտեմբերին Մագուֆուլիի հետ տանդեմով, որը համոզիչ հաղթանակ Է տարել:

 --00—ՄՀ