Պաշտպանության նախարարությունն իրեն ճոխություններ թույլ չի տալիս

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Պաշտպանության նախարարությունը տնտեսումներ է անում։ Այդ մասին լրագրողներին հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Պաշտպանության նախարարությունը որոշել է ճոխությունների համար գումար չծախսել»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե նախատեսո՞ւմ են կրճատել Բանակի օրվա միջոցառումների ծախսերը:

Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ մանրամասներ չի կարող հաղորդել առայժմ, սակայն հաստատ է, որ ճոխությունների վրա գումար չեն ծախսի։