Հեղինե Բիշարյանի դուստրը՝ ՕԵԿ փոխնախագահ․ կուսակցությունում սերնդափոխություն է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ինչպես արդեն հայտնել ենք, հայտարարել է, որ հեռանում է ակտիվ քաղաքականությունից՝ վայր դնելով ՕԵԿ նախագահի լիազորությունները:

ՕԵԿ արտահերթ համագումարի ընթացքում փոխվել են կուսակցության ղեկավար կազմի անդամները: Արթուր Բաղդասարյանին կփոխարինի Հովհաննես Հովհաննիսյանը,  փոխնախագահներ Մհեր Շահգելդյանին և Հեղինե Բիշարյանին՝ Կարինե Սարգսյանը և Սիմոն Հակոբյանը: Վահե Թորոսյանը մամուլի խոսնակն է։ 

Կարինե Սարգսյանը Հեղինե Բիշարյանի դուստրն է, Հովհաննես Հովհաննիսյանը՝ Հայսատանում Ֆրանսիական քոլեջ հիմնադրամի տնօրենը, Սիմոն Հակոբյանը՝  կուսակցության երիտթևի ղեկավարը։