Հարսանիքի սեղանն ու «Իմ քայլի» քաղաքական մոտեցումները. մեկնաբանում է Անդրիաս Ղուկասյանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չցանկացավ միավորվել այլ քաղաքական ուժի հետ ԱԺ արտահերթ ընտրության գնալիս, և դա շատ նման է հարսանիքի սեղանի շուրջ հյուրերի տեղը որոշելուն։

«Երբ ուզում ես հարսանիքի միջոցառումը լավ անցնի, պետք է մտածես, թե որ սեղանին ում ես նստեցնում, որ տոնական մթնոլորտը չփչանա մարդկանց հակասությունների պատճառով: Նույնը քաղաքական դաշտում է: Ես հիմա վարում եմ բանակցություններ տարբեր քաղաքական ուժերի հետ և փորձում եմ գտնել այնպիսի կոնֆիգուրացիա, թե ով ում հետ չի ուզում մի սեղանի նստել, որպեսզի մենք իսկապես ունենանք մի միավորում, որտեղ բոլոր փոքր ուժերը կարողանան ազդեցիկ սուբյեկտ լինել»,- ասաց նա:

Ղուկասյանը նշեց, որ ընտրություններից առաջ քաղաքական ուժերի միավորվելու հարցը ամենից շատ կախված էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, որը չցանկացավ որևւէ ուժի հետ միավորվել: