Կրթական համակարգում սարսափած են՝ ղեկավարի պաշտոնին անփորձ ՔՊ-ական է հայտնվել․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է. «Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության երկու ամենաառանցքային՝ հանրակրթության եւ բուհերի վարչությունները տեւական ժամանակ է՝ ղեկավար չունեն։ Հանրակրթության վարչությունը պետ չունի 2020-ի հուլիսից սկսած։

Մի անգամ անցած տարվա օգոստոսին մրցույթ են անցկացրել, որն անարդյունք է ավարտվել՝ ցանկալի թեկնածուն չի կարողացել գրավոր քննությունը հանձնել։ 2021թ․ մարտի 1-ին նորից են մրցույթ հայտարարել, որին, մեր տեղեկություններով, 21 թեկնածու է դիմել։ Բայց նախարարության աշխատողները չգիտեն, թե ովքեր են թեկնածուները։

Նրանք սարսափած են այն մտքից, որ այդ առանցքային վարչությունների ղեկավարի պաշտոնին կարող են հայտնվել հերթական անփորձ ՔՊ-ականները։ Մրցույթ է հայտարարվել նաեւ բուհերի վարչության պետի տեղի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ