Բախում կաթողիկոսի հրաժարականը պահանջողների և նրա կողմնակիցների միջև Մայր Աթոռում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Մայր Աթոռի մոտ հրմշտոց է տեղի ունեցել կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամների և այնտեղ հավաքված մարդկանց միջև։ Հավաքվածները ձվեր են նետել ակցիայի մասնակիցների մեքենաների ուղղությամբ։

Նախաձեռնության անդամները Երևանից դեպի Էջմիածին ավտոերթ են կազմակերպել: Երբ ակցիայի մասնակիցները փորձել են մտնել Մայր Աթոռի տարածք, բախում է տեղի ունեցել նրանց այնտեղ հավաքվածների միջև։

Մայր Աթոռի տարածքում այժմ մեծ թվով ոստիկաններ վերահսկում են իրավիճակը։