Արշակունյաց պողոտայում վթար է եղել․ 3 մարդ հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՐՏԻ 20,  24News 

վթար

Մարտի 19-ին, ժամը 22:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենաներ են բախվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ բախվել են Mercedes-C 180, Mercedes E 320, Infiniti QX56 և Nissan X-trail մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել «Mercedes E 320» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա․Ա․-ին (ծնված՝ 1991 թ․), ով հոսպտալացվել է «Էրեբունի» ԲԿ։

«Էրեբունի» ԲԿ են հոսպիտալացվել նաև Nissan X-trail մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա․ Խ․-ն (ծնված՝ 1969 թ․) և ուղևոր Լ․ Շ․ (ծնված՝ 1979 թ․), որտեղ բոլոր երեք տուժածների առողջական վիճակները բժիշկները գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, այնուհետև իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։

--00—ՄՀ