«Դեղին բաճկոններ» շարժման հերթական ցույցի նախաշեմին Փարիզում 6 մարդ է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

«Դեղին բաճկոններ» շարժման հերթական ցույցերի նախաշեմին Փարիզում առնվազն վեց մարդ է ձերբակալվել։ Այս մասին հաղորդում է BFMTV- ը՝ հղում անելով ոստիկանության պրեֆեկտուրային: 

Հիշեցենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը օրերս երկրում արտակարգ տնտեսական և սոցիալական դրության ռեժիմ էր մտցրել։ Պատճառը բենզինի դեմ բողոքի ակցիաներն են, որոնց մեկնարկից ի վեր ձերբակալվել է ավելի քան 4000 քաղաքացիական ակտիվիստ: «Դեղին անթեւ բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից: Մակրոնը դատապարտել է բռնությունները, որոնք գրանցվում են բողոքի ակցիաների ժամանակ, նշել, որ այդ հանցանքները արդարացնել հնարավոր չէ:

Իրավապահների հետ զանգվածային բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից և վանդալիզմի համատարած դրսևորումից հետո նախագահ Մակրոնը համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի մեկից ծրագրված թանկացումը, համաձայնել է նաեւ ավելացնել նվազագույն աշխատավարձերը, սակայն բողոքի ակցիաները չեն մարել։