Վանաձորի բանտի աշխատակիցը «07»-ով բախվել է էլեկտրասյանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Երեկ՝ դեկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում. ժամը 18։05-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Թևոսյան փողոցի բնակիչ՝ 28-ամյա Գևորգ Հովակիմյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 TN 275 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի էլեկտրասյանը։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Գ. Հովակիմյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Գ. Հովակիմյանն աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնում։