Արցախում նախօրեին կատարվել է 59 թեստավորում, հաստատվել է վարակման 7 դեպք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

մահ կոր4

Մարտի 19-ին կատարվել է 59 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության  7 դեպք:Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  17 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում, գրում է ԱՀ առողջապահության նախարարությունը:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել  է 3965 քաղաքացու հետազոտություն, որից  548-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության  2432 դեպք: Կատարվել է  21 413 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը:

--00—ԼՄ