ԱԱԾ-ն ավելի քան 3 մլն հաքերային հարձակում է կանխել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Հայաստանի պետական կայքերի վրա ընթացիկ տարվա 11 ամիսներին 3 միլիոն հարձակում է եղել։ Այդ մասին լրագրողների համար անցկացվող սեմինարի ընթացքում հայտնել է ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Արմեն Քինակցյանը։

Նա նշել է, որ այդ հարձակումներից մեծ մասի ծագումը Ադրբեջանից ու Թուրքիայից է եղել։

«Հարձակումները չեն հասել նպատակին, քանի որ ոչ մի կայք չի կոտրվել, սակայն վերջին տարիներին էլեկտրոնային եղանակով հարձակումներն աճի միտում են դրսևորում»,- ասել է նա։

ԱԱԾ մասնագետընշել է, որ հարձակումները կարող են հենց Ադրբեջանից չլինել, սակայն դա չի նշանակում, որ նախաձեռնողն ադրբեջանցիները չեն, քանի որ նրանք կարող են նաև այլ երկրներից մասնագետների վարձել։