Ունենք միգրացիայի 2 հոսք՝ աշխատանքային միգրանտներ, ՀՀ գործընթացներից հիասթափվածներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

«Արտագաղթի համար առանձնացնում են երկու գործոն՝ վանող և ձգող։ Վանող գործոնները ելքի երկրներում են, ձգողները՝ բարենպաստ պայման ունեցող երկրներում», - այս մասին ասուլիսի ժամանակ նշել է էթնոսոցիոլոգ Միհրան Գալստյանը։

Ըստ էթնոսոցիոլոգի՝ 30 տարի է, ինչ ՀՀ-ից արտագաղթում են։ Սկզբնական շրջանում արտագաղթի պատճառը եղել է տնտեսական գործոնը։

«ՀՀ արտագաղթի խնդիրը տնտեսական գործոնն է։ Հիմա քաղաքացին իրեն հարցնում է՝ հեռանկար տեսնո՞ւմ է Հայաստանում, ինքն այստեղ պաշտպանվա՞ծ է, թե՞՝ ո՛չ։ Այս 3-4 ամիսների ընթացքում մեր երկրում շատ անորոշություններ են ստեղծվել։ Ներկայումս միգրացիայի 2 հոսք ունենք. մեկը աշխատանքային միգրանտներն են, մյուսը՝ ՀՀ գործընթացներից հիասթափվածները», - ընդգծել է Միհրան Գալստյանը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

--00—ԼՄ