Մայր Աթոռում տեղի ունեցած հրմշտոցի պատճառով 2 հոգի բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Ոստիկանները բերման են ենթարկել էջմիածնում բողոքի ակցիայի ընթացքում տեղի ունեցած հրմշտոցի մասնակիցներից երկու հոգու։ Այդ մասին 24News-ին հայտնեցին դեպքի վայրից։

Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները Երևանից ավտոերթով մեկնել են Էջմիածին, որտեղ բախում է տեղի ունեցել նրանց և Մայր Աթոռում հավաքված մարդկանց միջև։

Հավաքվածները հավկիթ են նետել մեքենաների ապակիներին, թրիքաջուր լցրել ցուցարարների վրա։ Այնուհետև, երբ ակցիայի մասնակիցները սկսել են հեռանալ, դարձյալ բախում է տեղի ունեցել։