«Շշի Մելո» մականունով նախկին պատգամավորի քրոջորդին վրաերթի է ենթարկել հետիոտնի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Կոտայքի մարզում դեկտեմբերի 15-ին վրաերթ է տեղի ունեցել։ Ժամը 12։20-ի սահմանում 32-ամյա Ռոմեն Հ.-մ իր վարած Mercedes մակնիշի 05 RP 555 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 61-ամյա Լուսյա Լ.-ին: Այս մասին գորում է shamshyan.com-ը:

Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին իր ավտոմեքենայով տեղափոխել է «Աբովյան» բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին տեղեկացրել է ոստիկանության Կոտայքի բաժին։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության։ Պարզվել է՝ նա ավտոմեքենան վարել է սթափ վիճակում։

Ըստ աղբյուրի՝ վարորդն ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանի քրոջ տղան է։ Նա աշխատում է «Թավշյա լազուր» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։