Փաշինյանը չանի՝ թիմը կանի, ինչի՞ նախկին ղեկավարները մենա՞կ էին կեղծում ընտրությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

Վատ սցենար է, որ մենք փորձում ենք գնալ ընտրության՝ առանց ճգնաժամերի հաղթահարման, եղած վիճակով։ Ինչ էլ լինի, նոր ԱԺ-ն երկար կյանք չի ունենալու։  Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը։ 

Պողոսյանը վստահ չէ, որ հունիսի 20-ին նախանշված ընտրությունները կկայանան։
«Եթե իսկապես ընտրություն է լինելու, ի՞նչն է խանգարում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ։ Որտեղի՞ց վստահ լինենք՝ ո՞նց է լինելու, ի՞նչ են խոսել։ Կասկած չէր լինի, եթե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հինգ րոպե հետո լիներ հրաժարական։ Եթե դուք գտել եք, որ սա է ելքը, հենց հիմա գնացեք, ի՞նչն է խանգարում»,- ասել է նա։

Ըստ Պողոսյանի՝ եթե գործող իշխանությունը ընտրություններից հետո շարունակի պաշտոնավարել, նշանակում է, որ հանրության պահանջը դա է, իրեն չի հետաքրքրում հայրենիքը, չի համարում, որ հայրենիք է կորցել, ուզում է դառնալ թուրքական վիլայեթ։  
Խոսելով ընտրությունները կեղծելու հավանականության մասին՝ նա նկատել է․

«Փաշինյանը չանի, թիմը կանի։ Թիմի վրա վստահությո՞ւն ունեք։  Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը մենա՞կ են արել»։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ