Իշխանությունը հասկանում է՝ դժգոհության ալիքը պայթելու է, դրա համար էլ արտահերթի է գնում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանն ասում է, որ արտահերթ ընտրությունով քաղաքական ճգնաժամի էջը չեն փակի ու ոչ էլ այն լավագույն լուծում կարելի է համարել, բայց եթե արտահերթ ընտրություններ պետք է կայանան, ապա բարեփոխված «Ընտրական օրենսգրքով»:

24News-ի հետ զրույցում նշեց՝ կուսակցությունը խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ քննարկումներ է անում: Դեռ չեն որոշել նաև՝ եթե մասնակցեն, միայնա՞կ են հանդես գալու, թե՞ կհամագործակցեն այլ ուժերի հետ:

Անդրադառնալով խոսակցություններին, թե գործող իշխանությունը, հնարավոր է, մի օր  հայտարարի, որ չեղարկում է արտահերթը, Նահապետյանն ասաց. «Իշխանությունից ամեն բան հնարավոր է սպասել, բայց եղած դժգոհությունը մի տեղից դուրս է գալու, ու դա հասկանալով՝ իշխանությունը գնում է արտահերթի»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ