Արգելվել է Հրազդանի ԲԿ ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ իրականացնել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

․

Փաստաբան Տիգրան Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արդարության վերականգնման ճանապարհին...հայցի ապահովումը բավարարվեց.

Հիշեցնենք, որ դատարան ներկայացված պահանջով խնդրել էինք

  1. Անվավեր ճանաչել Հրազդանի բժշկական կենտրոն ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար 2021 թվականի հունվարի 26-ի անցկացված մրցույթի արդյունքները Ն.Վանեսյանի մասով:
  2. Անվավեր ճանաչել Նարեկ Վանեսյանի վերաբերյալ մրցույթի արդյունքը անփոփոխ թողնելու մասին ՀՀ Կոտայքի մարզպետի 02.02.2021թ. թիվ 35-Ա որոշումը,
  3. Նարեկ Վանեսյանին ՀՀ Կոտայքի մարզպետարանի ենթակայության «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչել,
  4. Պարտավորեցնել ՀՀ Կոտայքի մարզպետին Նարեկ Վանեսյանին «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն նշանակել»։

--00--ԱՀ