Ամենաշահագրգռված եմ, որ Քոչարյանի պաշտպանները հնարավորինս շուտ դիմեն ՄԻԵԴ․ Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը շահագրգռված է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հնարավորինս շուտ դիմեն ՄԻԵԴ և ստանան իրենց հուզող հարցերի պաստախանը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին  Ծաղկաձորում ԱԱԾ-ի կազմակերպած սեմինարի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերվում Քոչարյանի պաշտպանների՝ ՄԻԵԴ դիմելու որոշմանը, արդյոք ըստ նրա՝ Քոչարյանը ՄԻԵԴ-ում շանսեր ունի:

«Ցանկացած պաշտպանական կողմ, փաստաբանների խումբ կամ փաստաբան կարող է դիմել ցանկացած մարմնի, որպեզի ստանա այս կամ այն հարցի պատասխանը կամ որոշում: Ես չեմ ուզում որեւէ գնահատական տալ կամ կարծիք հայտնել: ՄԻԵԴ-ը այն կառուցն է, որ այդ հարցի պատասխանը կտա, ես երեւի թե ամենաշահագրգռված անձանցից եմ, որ պաշտպանները որքան հնարավոր է շուտ դիմեն այդ դատարան եւ ստանան իրենց հուզող հարցերի պատախանը»,-ասաց նա: