Արարատի մարզում «ГАЗ 31»-ը բախվել է ծառին, վարորդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

․

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Վերին Արտաշատ գյուղի բնակիչ, 55-ամյա Արմեն Հ.-ն իր վարած ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենայով  Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին, տեղեկացնում է shamshyan.com–ը:

Վթարի հետևանքով վարորդ Արմեն Հ.-ն օպերատիվորեն վթարի վայր ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից  նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Արտաշատ»  բժշկական կենտրոն: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

--00--ԱՀ