Հուսով եմ՝ երկար տարիներ կպաշտոնավարեմ. ԱԱԾ տնօրեն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ ոչ ոք չի խոսել իր աշխատանքի փոփոխության մասին, նա շարունակում է աշխատել ու կարծում է, որ դեռ երկար կծառայի։ Այդ մասին Արթուր Վանեցյանն ասել է այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Որևէ առաջարկ Նիկոլ Փաշինյանից չեմ ստացել, շարունակում եմ ծառայությունս որպես ԱԱԾ տնօրեն: Հույս ունեմ, որ կշարունակեմ պաշտոնավարել։ Ինձ համար մեծ հպարտություն է ղեկավարել այս կառույցը»,-ասել է Վանեցյանը:

Նա նշել է, որ 2018-ի մայիսից հետո նոր էջ բացեցին ԱԱԾ պատմության մեջ, ԱԱԾ տնօրենը մշտապես հրապարակային ելույթներ է ունենում, հանդիպումներ են լինում լրագրողների հետ և կարծում է՝ դա շարունակական է լինելու:
Օրերս մամուլը հաղորդում էր, որ Արթուր Վանեցյանը կարող է նշանակվել առաջին փոխվարչապետ, իսկ Ֆելիքս Ցոլակյանը նրա փոխարեն կպաշտոնավարի: