Զոհերի իմ լավ ծնողներ, դուք հարց չունե՞ք էս մարդուն. Նաիրա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

նաիրա

Զոհերի իմ լավ ծնողներ, դուք հարց չունե՞ք էս մարդուն: Այս մասին իր ֆեսյբուքյան էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով երեկ Փաշինյանի հայտնած պատերազմի զոհերի թվին, որը չէր համապատասխանում պաշտոնական թվերին:

«Երբ մահը փնթի վիճակագրություն է

Նիկոլը երեկ հայտարարեց, որ ունենք ընդամենը 3250 զոհ։

Մեկ ամիս առաջ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ զոհերի թիվը արդեն 3577 է։

Մեկ ամսվա ընթացքում մի քանի անգամ նոր գտնված եւ նույնականացված զոհերի թիվ հրապարակվեց։

Ընդ որում՝ մեկ օրում 79 նոր անուն։

Զոհերի իմ լավ ծնողներ, դուք հարց չունե՞ք էս մարդուն։

Չէ, իսկապես չունե՞ք»։

--00--ԱՀ