Փարիզում վերսկսվել է «դեղին բաճկոնների» բողոքը․ ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

Փարիզի Ելիսեյան դաշտերում «դեղին բաճկոններ» շարժման բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև կրկին բախումներ են տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:

Ելիսեյան դաշտում հավաքվածների թիվը հատել է հազարը: Ակտիվիստները քարեր և շշեր  են նետել իրավապահների ուղղությամբ: Ի պատասխան՝ ոստիկաններն առավել ագրեսիվ ցուցարարներին մահակներով հարվածել են:

Ավելի վաղ ոստիկանությունն արցունքաբեր գազ էր կիրառել «դեղին բաճկոնների» ակցիայի մասնակիցների նկատմամբ: