Լարսը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում մոտ 470 կուտակված բեռնատար կա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

լարս

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Ռուսական կողմում կա մոտ 470 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

--00—ԼՄ