Բայդենը Թուրքիայի՝ Ստամբուլյանի կոնվենցիայից դուրս գալու որոշումը որակել է «չհիմնավորված»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

նկար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արձագանքել է Թուրքիայի՝ Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու որոշմանը։ Ըստ Բայդենի՝ Թուրքիայի այդ որոշումն «անսպասելի և չհիմնավորված էր» և առաջացնում է խորը հիասթափություն: Այդ մասին նշվում է Սպիտակ տան կայքէջում հրապարակված հայտարարությունում:

«Ընտանիքում բռնությունը կանխարգելելու և դրա դեմ պայքարելու մասին Եվրախորհրդի Կոնվենցիայի (առավել հայտնի է որպես «Ստամբուլյան կոնվենցիա») անդամությունից Թուրքիայի անսպասելի և չհիմնավորված դուրս գալը խոր հիասթափություն է առաջացնում: Ամբողջ աշխարհում գրանցվում են միջադեպերի թվի աճ՝ կապված Թուրքիայում ընտանեկան բռնության, այդ թվում՝ կանանց սպանությունների թվի աճի հետ:

Երկրները պետք է աշխատեն կանանց նկատմամբ բռնությունը կանխարգելելու համար իրենց պարտավորություններն ամրապնդելու և թարմացնելու ուղղությամբ՝ չանտեսելով միջազգային պայմանագրերը, որոնք ուղղված են կանանց պաշտպանությանն ու հանցագործներին պատասխանատվության ենթարկելուն: Դա հուսահատեցնող քայլ է՝ հետընթաց ամբողջ աշխարհում կանանց նկատմամբ բռնությունը վերջ տալու ուղղությամբ միջազգային շարժման համար:

Գենդերային բռնությունն աղետ է, այն կա աշխարհի բոլոր երկրներում: Վերջին մի քանի շաբաթում արձանագրել ենք կանանց վրա սարսափելի և դաժան հարձակումների շատ օրինակներ՝ ներառյալ Ջորջիայում ողբերգական սպանությունները: Մենք տեսել ենք այն մեծ վնասը, որը գենդերային հողի վրա բռնության ամենօրյա սպառնալիքի ներքո ապրող կանայք կրում են ամենուր։ Դա ցավ է պատճառում բոլորիս, մենք բոլորս պետք է անենք ավելին՝ ստեղծելու հասարակություն, որում կանայք կարող են ապրել առանց բռնության»,-նշվոըմ է Բայդենի հայտարարությունում:

--00—ԼՄ